News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղազախստանի սահմանապահները Ուզբեկստանից ժամանող գնացքում պարկերի մեջ կրիաներ են հայտնաբերել: Այս մասին հայտնել են երկրի ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից:

«Քելես-Սարըագաշ ենթուղով ընթացող գնացքի բեռնատար վագոնի զննման ժամանակ սահմանապահ վերահսկողության ջոկատը կրիաներով լի 7 պարկ է հայտնաբերել, որոնց ընդհանուր քաշը կազմել է 280 կգ»,-ասված է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Փաստի մասին տեղյակ են պահվել իրավապահ մարմինները, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Tengrinews-ը:

Հիշեցնենք, որ 2011 թվականին Հարավ-Ղազախական մարզում սահմանապահները կանխել էին ավելի քան 3 հազար կենդանի կրիաների մաքսանենգ տեղափոխման փորձը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ