News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Կասպերսկիի լաբորատորիայի» փորձագետները առանձնացրել են Ցանցից վարակվելու առավել բարձր ռիսկեր ունեցող երկրները: Առաջին հորիզոնականներում նախկին ԱՊՀ երկրներն են, այդ թվում՝ Հայաստանը, որը 3—րդ տեղում է:

Ըստ զեկույցի՝ հայ օգտատերերի կեսից ավելին (54,92%) վերջին 12 ամիսներին վեբ-հարձակումների են ենթարկվել:

Հարձակումների 90,52%-ն ուղղված էր Java-ին:

2013թ. աճել է բջջային սպառնալիքների թիվը: Միայն հոկտեմբերին  20 հազար նոր նմուշ է հայտնաբերվել, ինչը 2012թ. բոլոր գտնվածների կեսն է: Անցնող տարում 104 հազարից ավելի բջջային վնասարար ծրագրեր են հայտնաբերվել, ինչը  125%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Դրանցից ամենալուրջ դեպքերն ուղղված են եղել փողերի հափշտակմանը եւ գաղտնի տեղեկություններին: Ընդ որում՝ Android–ը առաջվա նման չարագործների հիմնական թիրախն է, դրան են ուղղված բջջային բոլոր սպառնալիքների  98,05%-ը, հայտնում է «Տելեկոմբլոգը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ