News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի այսօր՝ ապրիլի 23-ին, արձանագրություն է ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Կարեն Ճշմարիտյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 7-օրյա ժամկետում նիստ կգումարի եւ կկազմի արձանագրություն՝ պատգամավորական մանդատը «Հանրապետական» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու վերաբերյալ: Ընտրական ցուցակով հաջորդը ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանն է, որը դեռ պարզ չէ՝ մանդատը կվերցնի, թե ոչ:

Շարմազանովի խոսքով՝ այդ հարցն ամենայն հավանականությամբ կքննարկվի ՀՀԿ գործադիր մարմնի առաջիկա նիստին, որը նախատեսված է ապրիլի 25-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի հրամանագրով Կարեն Ճշմարիտյանն ապրիլի 22-ին նշանակվել է Էկոնոմիկայի նախարար:

Տպել
Ամենաշատ