News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն շահագրգռված է Ադրբեջանի խոշոր էներգետիկ ծրագրերին ամերիկյան ընկերությունների մասնակցության հարցում, Բաքվում հայտարարել է ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը՝ Կասպիական էներգետիկական համաժողովի ընթացքում   (Caspian Energy Forum-2014), փոխանցում է Turan-ը:

Ամերիկացի դիվանագետը կարծում է, որ «Ստադիա-2» նախագծի մշակումը «Շահդենիզ» հանքում կարող է բերել նոր ածխաջրածնային պաշարների հայտնաբերմանը: Ադրբեջանի համարր շատ կարեւոր է, որ այդ աշխատանքին ներգրավվեն միջազգային գործընկերներ:

«Ադրբեջանի էներգապաշարները շատ կարեւոր են Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար: «Շահդենիզ», TANAP եւ TAP նախագծերը շատ կարեւոր են, դրանց իրագործումը մեծ քաջություն է պահանջում», - ընդգծել է դեսպանը:

Դիվանագետը երեք հիմնական պայման է նշել, որոնցով պետք է առաջնորդվի SOCAR նավթային պետական ընկերությունը միջազգային նախագծերն իրագործելիս:  Առաջին՝ օտարերկրյա գործընկերը պետք է աջակցություն ստանա իր կառավարությունից:  Երկրորդ, հաշվի առնվեն էներգետիկ ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ խոշոր ֆինանսական ծախսերը: Նախորդ նախագծերի իրագործման վրա ծախսվել էր 50 միլիարդ դոլար, եւ ապագայում իրագործվելիք ծրագրերը նույնպես շատ թանկ կլինեն:  Այդ պատճառով էլ դրանք անհրաժեշտ է իրագործել միջազգային գործընկերության շրջանակներում, կարծում է Մորնինգսթարը:  Երրորդ, անհրաժեշտ է հաշվի առնել էներգետիկ բազմազանության գործոնը: 

Ամերիկացի դիվանագետը գովել է Ադրբեջանը՝ այն անվանելով ԱՊՀ տարածքում միակ պետությունը, որը միանգամայն անկախ քաղաքականություն է վարում եւ ոչ ոքից կախում չունի: «Աշխարհում վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս, թե Ադրբեջանի համար որքան կարեւոր բնագավառներ են պետական ինքնիշխանությունը եւ անկախությունը: Կկարողանա՞ր արդյոք Ադրբեջանը պահել իր անկախությունը, եթե չլիներ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագիծը: Այդ պատճառով էլ նոր նախագծերը կարեւոր դեր են խաղում Ադրբեջանի ինքնիշխանության եւ անկախության ապահովման գործում», - ընդգծել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ