News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն ու վարչության անդամները հյուրընկալել են այս օրերին Հայաստանում գտնվող քուրդ եւ ալաուի գործիչներին, ովքեր մեր երկիր են այցելել Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով:

ՍԴՀԿ մամլո դիվանից հայտնում են, որ պատվիրակության կազմում էին Քրդական ազգային կոմիտեի Գերմանիայի ներկայացուցիչ Եքսիլ Քոչը, Եվրոպայի խաղաղության եւ դեմոկրատական մեջլիսի նախագահ Ռոժա Յըլդրընը, Եվրոպայի ալաուիների կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Ալի Էքբեր Բեքթաշը, Եվրոպայի գաղթականների կոնֆեդերացիայի նախագահ Շաֆակ Արապաճը, Նոր Զարթոնք հայկական կազմակերպության Եվրոպայի ներկայացուցիչ Ալեքսիս Քալքը,  Ստամբուլի Նոր Զարթոնքի բանբեր Սայաթ Թէքիրը:

Քուրդ եւ ալաուի գործիչները հանդիպման ընթացքում միաբերան իրենց աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին, դատապարտել Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը՝ ուղղված Հայոց Ցեղասպանության ժխտմանը: Քուրդ եւ ալաուի գործիչները նշել են, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն հայերի, այլ նաեւ Թուրքիայում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների պայքարն ու նպատակն է: ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը նկատել է, որ ՍԴՀԿ-ի պայքարն ուղղված է ոչ թե թուրք ժողովրդի այլ Թուրքիայի պետական քաղաքականության դեմ, որ արդեն շուրջ 100 տարի է ուրանում է Հայոց Ցեղասպանությունը, շարունակում հակահայ քաղաքականություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ