News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Ալոյանը եւ «Samsung Electronics» ընկերության Կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանը, այսօր՝ ապրիլի 23-ին, ստորագրել են կրթական համագործակցության զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուշագրի շրջանակներում «Dasaran.am» կրթական ծրագրի գործընկեր  «Samsung Electronics» ընկերությունը կիրականացնի մեկ դպրոցում եւ մեկ համալսարանում մեկական սենյակ արդի սարքավորումներով ամբողջությամբ կահավորելու ծրագիրը, որը կրում է «Smart School»՝ «Խելացի դպրոց» խորագիրը:  Կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո իրականացվող այս նախաձեռնությունը հնարավորություն կտա ԿԳՆ կողմից ընտրված մեկ բուհի եւ մեկ դպրոցի սաներին օգտվել ժամանակակից կրթության մեջ կիրառվող ամենաարդի տեխնոլոգիաներից, ինչը կդարձնի կրթական գործընթացն առավել արդյունավետ եւ օգտակար:

Ծրագրի նպատակն է կրթության կազմակերպման արդի մեթոդները հասանելի դարձնել նաեւ Հայաստանի ուսանողներին եւ դպրոցականներին, ինչը համահունչ է «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության եւ «Dasaran.am» կրթական ծրագրի առաքելությանը:

Հիշեցնենք, որ «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության առաքելությունն է հանրակրթական դպրոցների արդիականացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ստեղծել կրթության նոր որակ Հայաստանի հանրակրթական հաստատություններում:

«Dasaran.am» կրթական ծրագիրը 2009 թվականից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը, ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը, ինչպես նաեւ թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներդրման միջոցով կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Ծրագիրը գործում է ՀՀ բոլոր դպրոցներում՝ վայելելով ՀՀ ԿԳ նախարարութան եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությունը, իսկ մարզերում համապատասխան գործունեությունն իրականացվում է ՀՀ Վարչապետի հավանությամբ: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրը գործում է անվճար հիմունքերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ