News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն, այսօր՝ ապրիլի 23-ին, հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

ՀԱԿ-ից հայտնում են, որ սա նրանց առաջին հանդիպումը չէ: Առաջին նախագահի եւ Լիտվայի պաշտպանության նախարարի ծանոթությունը սկսվել է դեռ 1989 թվականից, երբ պարոն Օլեկասը, Անդրեյ Սախարովի եւ Գալինա Ստարավոյտովայի հետ միասին պայքարում էր ձերբակալված «Ղարաբաղ» կոմիտեի ազատության համար եւ շարունակվել է 1991թ. վիլնյուսյան հայտնի իրադարձությունների օրերին, երբ նախագահ Տեր-Պետրոսյանը, որպես ԽՍՀՄ Դաշնության խորհրդի պատվիրակության անդամ, ճգնաժամի կարգավորման նպատակով մեկնել էր Վիլնյուս:

Հյուրի խնդրանքով, Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, հատկապես շեշտելով երկրի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերները, որոնց թվում` համակարգային կոռուպցիան, արտագաղթը, ժողովրդավարական ազատությունների ոտնահարումները:

Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ