News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2014թ. Սեւանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանվել է  170.0 մլն խմ: Այս մասին ասված է Գործադիրի ապրիլի 23-ի նիստում ընդունված որոշման մեջ, որը ընթերցել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը:

«Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման եւ վերականգնման մասին» օրենքում նախատեսվում է տարեկան ջրառի ավելացում՝ 170-ից մինչեւ 240 մլն խմ, ընդ որում՝ մինչեւ 2019թ.: Մինչ այդ նախատեսվում է կառուցել մի քանի խոշոր ջրամբարներ, որոնք թույլ կտան ջուր հավաքել ոռոգման տարեշրջանի համար եւ նվազեցնել լճի բեռը: Այնուամենայնիվ, Գործադիրը աննպատակահարմար է համարել ջրառը ավելացնելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ