News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքներով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը ապրիլի 23-ին հրապարակված զեկույցում քննադատել է Ադրբեջանի կառավարությունը` երկրում խոսքի եւ հավաքների ազատության մասով իրավիճակի վատթարացման համար:

«Կարծիք արտահայտելու, հավաքների եւ միությունների ազատության հնարավորություններն Ադրբեջանում, ցավոք սրտի, սեղմվում են: Ես մեկ անգամ եւս կոչ եմ անում այդ երկրի իշխանություններին առանձնակի ուշադրություն դարձնել հիշյալ հարցերին, որպեսզի Ադրբեջանը, որպես Եվրոպայի Խորհրդի անդամ-պետություն, համապատասխանություն ունենա մարդու իրավունքների հարցում ստանձնած պարտավորություններին»,-հայտարարել է նա:

Հանձնակատարի խոսքով, երկրում շարունակվում են տարբերվող տեսակետ ունեցող մարդկանց, այդ թվում` լրագրողների, բլոգգերների եւ ակտիվիստների նկատմամբ անհիմն եւ ընտրանքային քրեական հետապնդումները: «Դա անթույլատրելի է: Բոլոր նրանք, ովքեր իրենց հայացքների համար են կալանքի տակ վերցվել, պետք է ազատության մեջ հայտնվեն»,-նշել է Մույժնիեկսը:

Հանձնակատարը ընդգծել է, որ մտահոգության տեղիք են տալիս նաեւ ՀԿ-ների գործունեության հավելյալ սահմանափակումները, որոնք Ադրբեջանի նախագահի կողմից 2014թ. փետրվարի 3-ին ստորագրված օրենսդրական ուղղումների արդյունք են:

Մույժնիեկսը նշել է, որ վերջերս մի շարք բողոքի խաղաղ ակցիաներ ոստիկանության կողմից ուժի անհամարժեք կիրառմամբ են ցրվել, իսկ դրանց մասնակիցները ձերբակալվել են եւ վարչական տույժերի ու տուգանքների ենթարկվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ