News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2014 թվականի ապրիլի 18-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նոր նախագահի ընտրությունը։ Խմբի ղեկավար է ընտրվել «Համագործակցություն հանուն Ժողովրդավարության» Կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչ Ռուբեն  Սարգսյանը:

Ռուբեն  Սարգսյանը 2009 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ:

Հասարակական դիտորդների խումբը գործում է 2004 թվականից։ Խմբի անդամներն իրավասու են անարգել այցելել բոլոր քրեակատարողական հիմնարկներ եւ ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը հասարակական վերահսկողության տակ պահել։ Խմբին անդամակցում են 12 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Խմբի աշխատանքներին աջակցում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը:

Տպել
Ամենաշատ