News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը  ինչ-որ առումով դարձել է իրական ժողովրդավարության առաջին ապացույցը, եւ քրդերը առաջին խումբն են, որ չկարողացան խուսափել դրանից: Այս մասին ապրիլի  23-ին «Իրադրությունը Թուրքիայում եւ Հայաստանում 99 տարի անց» թեմայով քննարկմանը հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ նրա՝ վերջին ժամանակներս քրդերի մոտ սկսվել է Հայոց ցեղասպանության գիտակցման եւ այդ հարցը բարձրացնելու գործընթացը: Առաջին հերթին, նշել է նա, պատճառն այն է, որ քրդերի մի մասը, մասնակից լինելով այդ ողբերգական իրադարձությունների իրագործմանը,  հասել են մի փուլի, երբ ընդունում են իրենց մեղքը:  «Մյուս կողմից էլ, քրդերն արդեն երկար ժամանակ քաղաքական պայքար են մղում, եւ այդ պայքարի դրոշն է ճնշված ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը: Եթե քրդերը Թուրքիայի պետական կառույցներում հանդես են գալիս  հրապարակային քննադատությամբ, ապա ամենաառաջին հարցն է՝ կտա՞ն արդյոք քրդերը համապատասխան գնահատական այն ողբերգությանը, որին իրենք նույնպես մասնակցել են», - ընդգծել է Ռուբեն Մելքոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ