News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի 8 նիշանոց կոդերը 10 նիշերով կփոխարինի: ՀՀ մաքսային օրենսգրքի համապատասխան լրացմանը հավանություն է տրվել կառավարության ապրիլի 23-ին կայացած նիստին: Ինչպես ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանն է նշել, փոփոխությունը Հայաստանի օրենսդրությունը Մաքսային Միության եւ Համընդհանուր տնտեսական տարածքի նորմերին ներդաշնակեցնելու նպատակ է հետապնդում:

Հիշեցնենք, որ Հայաստանի` Մաքսային Միությանը անդամակցման «ճանապարհային քարտեզը» հավանություն է գտել Գերագույն տնտեսական խորհրդի` դեկտեմբերի 24-ին Մոսկվայում կայացած նիստի ժամանակ: ՄՄ-ին անդամակցումը նախատեսված է մայիսի վերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ