News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում պարզապես ստիպեց նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին կարծիք հայտնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Հովիկ Աբրահամյանի մասին կարծիքը կարելի է մեկնաբանել երկու կերպ: Մի կողմից ինքը Հովիկ Աբրահամյանին պադդեժկա ա անում՝ ասելով, որ ծանր ժառանգություն է ստացել եւ հաջողություն է ցանկանում: Մյուս կողմից էլ խոսելով հենց նրա մասին՝ Քոչարյանը ծանր վիճակում դրեց Աբրահամյանին՝ ստիպելով, որ հենց նա իր շուրթերով պատասխանի»,- նշեց Կարեն Քոչարյանը:

Նշենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am-ին տված հարցազրույցում ասել էր. «Իմ նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար եւ փոխվարչապետ է եղել: Ինչպիսի վարչապետ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Ծանր ժառանգություն է ստացել: Նրան անկեղծորեն հաջողություն եմ մաղթում»: Ավելի ուշ, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը NEWS.am-ի հետ զրույցում պատասխանել էր Քոչարյանին:

Տպել
Ամենաշատ