News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն հանդիպել է  Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ստեֆան լը Ֆոլի հետ:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում հայ եւ ֆրանսիացի պաշտոնյաները քննարկել են  գյուղատնտեսության եւ ագրոարդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցեր,  ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հույս  Է հայտնել, որ ֆրանսիացի գործընկերոջ հետ հաջորդ հանդիպումը, արդեն Երեւանում, իրեն երկար սպասեցնել  չի  տա:

Այցելության ծրագրով Սերգո Կարապետյանը վաղը կմեկնի Ֆրանսիայի արդյունաբերական կենտրոն հանդիսացող Լիոն քաղաք, որտեղ եւս նախատեսվում են մի շարք հանդիպումներ գյուղատնտեսական կազմակերպությունների եւ ագրոարդյունաբերողների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ