News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Անկարայի մատը խառն է Քեսաբի դրամատիկ իրադարձություններին: Ապրիլի 23-ին կայացած մամուլի ասուլիսին, մեկնաբանելով Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում ստեղծված իրադրությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել հայտնի թուրք լրագրող Ադնան Գենչը: Նրա խոսքով, 1915թ. ցեղասպանությունից գրեթե 100 տարի անց, կրկին Թուրքիայի մասնակցությամբ հայերը բռնի տեղահանվում են իրենց տներից: Ինչպես լրագրողն է նշել, մի շարք թուրք հասարակական գործիչներ արդեն մտահոգություն են հայտնել այդ կապակցությամբ:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան, հատելով թուրք-սիրիական սահմանը, Սիրիայի ընդդիմությունը ներկայացնող երկու ահաբեկչական խմբավորումների` «Ջեբհաթ ան-Նուսրա»-յի եւ «Իսլամի բանակ»-ի գրոհայինները հարձակում էին գործել Քեսաբի վրա` ստիպելով տեղաբնակներին, որոնց թվում` շուրջ 700 հայ ընտանիքների, լքել իրենց տներն ու հարեւան Լաթաքիա տեղափոխվել: Քաղաքում գտնվող հայկական եկեղեցին զինապահեստի է վերածվել, իսկ թալանված ունեցվածքը գրոհայինները Թուրքիա են տեղափոխում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ