News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երկրաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Ղազար Գալոյանը այսօր, ապրիլի 23-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովի ժամանակ առաջարկեց, որ գիտական պարգեւների հետ մեկտեղ գիտնականներին փոքրիկ նվերներ տրվեն, օրինակ, հեծանիվ։ Այս առաջարկին դահլիճի բուռն արձագանքից հետո նա պարզաբանեց, որ «հեծանիվը քաղաքակիրթ տրանսպորտի միջոց է», եւ «երբ մեր նախարարները աշխատանքի գնան հեծանիվով, այդ օրից կսկվի մեր ազգի բարեկեցությունը»։

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը այսպիսի պարզաբանումից հետո որոշեց «ազգի բարեկեցության բարելավումը» սկսել հենց Ղազար Գալոյանից, խոստանալով անձամբ նրան հեծանիվ նվիրել։

Ղ.Գալոյանի իր ելույթի սկզբում, դիմելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, կոչ արեց ուշադրություն դարձնել գիտական մտահոգիչ տարիքային խմբի խնդիրներին՝ այսինքն, 35 մինչեւ 55 տարեկան նախկին երիտասարդների խմբի, որոնք արդեն չեն կարող օգտվել երիտասարդ գիտնականների ծրագրերից եւ դրամաշնորհներից։

Գիտնականը նշեց, որ մնալու է Հայաստանում, այն չի լքելու ուրիշների նման, բայց միեւնույն ժամանակ ակնկալում է «մարդավայել պայմաններ գործելու համար»։ Նա հիշեցրեց, որ Հայաստանում մեկը մի քանի ջիպ ունի, իսկ մյուսը նույնիսկ կոշիկ չունի աշխատանքի գնալու համար, ու հենց այս հիշեցումից հետո արեց նվերների, մասնավորապես, հեծանիվի առաջարկը։

Տպել
Ամենաշատ