News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ապրիլի 23-ին կայացած մամուլի ասուլիսին դուդուկահար Ջիվան Գասպարյան-կրտսերը հայտնել է, որ հայկական դուդուկի մեղեդիով նոր` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված տեսահոլովակ է ներկայացնում:

Նրա խոսքով, տեսահոլովակում առաջին աշխարհամարտի տարիներին հայ ժողովրդի կրած ողբերգության մասին պատմող արխիվային կադրեր, տեսանյութեր եւ լուսանկարներ են օգտագործվել: Ժապավենում ինքը` Ջիվան Գասպարյան-կրտսերը Հայոց ցեղասպանության հուշարձանային համալիր է այցելում եւ հարգանքի տուրք մատուցում զոհերի հիշատակին:

Մամուլի ասուլիսի ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին լեգենդար եւ համաշխարհային ճանաչում ունեցող դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռան տեսահոլովակը առաջինը դիտելու հնարավորություն է տրվել: Գասպարյան-ավագը ներկա չի գտնվել միջոցառմանը, քանի որ առողջական խնդիրներով արտասահմանում է գտնվում:

Դուդուկահարի ստեղծագործությունը ներկայացվելու է Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում: Բացի այդ, երկու Ջիվան Գասպարյանները մտադիր են մոտ ապագայում համաշխարհային մակարդակի երկու արտիստների` Շառլ Ազնավուրի եւ Սերժ Թանկյանի հետ միասին ցեղասպանության թեմայով համատեղ ստեղծագործություն հեղինակել:

Տեսահոլովակի ռեժիսյորը Արսեն Երեմյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ