News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ապրիլի 20-ին, «Զինանոց 2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները, ոստիկանության Երեւան քաղաքի քրեական հետախուզության բաժնի եւ պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ համատեղ ապօրինի զենք պահելու եւ կրելու կասկածանքով 27-ամյա մի երիտասարդի են բերման ենթարկել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան փողոցի 16 տան բնակիչ Մինաս Մանոյանը ունի ապօրինի զենք եւ այն ժամանակ առ ժամանակ կրում է իր մոտ: Նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին եւ անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերել անհայտ տեսակի գործարանային արտադրության ատրճանակ:

Հարցին, թե որտեղից ատրճանակը եւ ինչու է գիշերով զինված քայլում Երեւանի փողոցով, Մանոյանը պատասխանել է, որ ատրճանակը պապն է նվիրել, Ղարաբաղից է բերած եղել, ինքն էլ հենց այդ պահին տանում էր նետեր այն, բայց ոստիկանները ճանապարհին բռնեցին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

Տպել
Ամենաշատ