News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 10 տան դիմաց, ապրիլի 22-ին, ժամը 05.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաների, որից հետո դուրս գալով երթեւեկելի մասից` բախվել է նշված տան դարպասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել»-ներից մեկի վարորդը, ուղեւորը եւ «Տոյոտա»-ի սրահում գտնվող 3 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ «Տոյոտա»-ի վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ