News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը եւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումներն այսօր՝ ապրիլի 23-ին տեւել են մի քանի ժամ: NEWS.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտնեց, որ քննարկմանը ներկա են եղել բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ, անկախ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

«Մենք ներկայացրին այն խնդիրները, ինչ-որ տեսնում ենք: Ըստ երեւույթին ո՞րն է տարբերությունը կարմիր գծերի եւ չնախանշված տեղերում կայանելու միջեւ: Ի՞նչ փոխվեց իմ կյանքում որպես քաղաքացի, որպես վարորդ, որեւէ բան չի փոխվել, ընդհակառակը ավելորդ խնդիրներ են առաջացել: Հայեցակարգային ոչ մի խնդիր չի լուծվել: Ի՞նչ է ստացել Հայաստանն այս կարմիր գծերից: Եթե նյութականը հաշվի առնենք, ապա պետությունը ստանում է ընդամենը 30%, իսկ մնացած 70%-ը մասնավորինն է: Իսկ ինչ ոչ նյութականին է վերաբերվում, ապա ասեմ, որ ոչ մի փոփոխություն չկա: Որ փողոցները ծանրաբեռնված էին, այդպես էլ մնացել են: Կենտրոնը բեռնաթափված չէ»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ ինչ-որ մեղամուցիչ հանգամանքներ կլինեին, եթե այս ամենն արվեր օրինակ բակային ավտոկանգառները զարգացնելու համար:

Ստեփան Մարգարյանի համար բաց է մնում նաեւ այն հարցը, թե ինչու ինքը պետք է քաղաքապետարանին գումար վճարի: Թե ինչ կտան խորհրդարանական լսումները, պատգամավորը չի շտապում գնահատական տալ:

«Հանրապետական կուսակցությունն ասում է, որ պետք չէ խառնվել տեղական իշխանությունների գործերին, եւ այդ պատճառով լսումները նրանց պարզ չեն: Ամեն դեպքում հիմա դրական տեղաշարժ կա այն առումով, որ հասկանում են՝ խնդիր կա»,- ավելացրեց նա:

Նշենք, որ ապրիլի 28-ին Ազգային ժողովի քառօրյա նստաշրջանում քվեարկության է դրվելու այս հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:

Տպել
Ամենաշատ