News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկան կորցնում է դիրքերն Ուկրաինայում եւ փորձում է այդ կորուստը Հարավային Կովկասում լրացնել: Այսպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի Մերձբալթիկայի բաժնի վարիչ, ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի ներկայիս հարաբերությունները: Թեմային որպես ենթատեքստ էր ընտրված Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հայտարարությունն առ այն, թե ԱՄՆ-ն շահագրգռված է Ադրբեջանի կողմից իրականացվող խոշոր էներգետիկական նախագծերում ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ:

Ինչպես քաղաքագետն է նշել, ներկայումս Միացյալ Նահանգները շարունակում են Ռուսաստանի «շրջափակման», մասնավորապես` Վրաստանից, որտեղ արդեն ազդեցության պոտենցիալ լծակներ ունեն մինչեւ Ադրբեջան «տրանզիտ» ուղու բացման քաղաքականությունը: Հենց այդ պատճառով էլ փորձում են Ադրբեջանին իրենց ուղեծիր մտցնել: «Ռեժիմի համաձայնությունը ստանալու համար պետք է վախեցնել նրան` Մայդանով, հեղափոխությամբ: Զուգահեռաբար ակտիվանում են տարբեր խախտումների եւ ժողովրդավարության պակասի վերաբերյալ մեղադրանքները»,-նշել է քաղաքագետը, հավելելով, որ Ադրբեջանի հանդեպ քննադատությունն, այնուամենայնիվ, որոշակիորեն արդարացի է:

«Կոնկրետ մեխանիզմներ գոյություն ունեն գեոպոլիտիկ խնդիրներ լուծելու եւ ռեժիմներին Ռուսաստանի դեմ հանելու համար: Եթե չեն ուզում աշխատել` հեռացնում են: Այնպես որ կարիք չկա ժողովրդավարության մասին ամերիկյան հայտարարություններով տարվել` նրանք ընդամենն իրենց գեոպոլիտիկ շահերն են հետապնդում»,-ամփոփել է Միխայիլ Ալեքսանդրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ