News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 23-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, թե Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին եւ կարեւորել բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, նախագահի համոզմամբ, զգալիորեն նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ եւ՛ հայկական, եւ՛ լիտվական կողմից կա բարեկամությունն առավել ամրապնդելու եւ փոխշահավետ բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ցանկություն:

Հանրապետության նախագահը եւ Լիտվայի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-լիտվական համագործակցության օրակարգը, բարձր գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ առկա փոխգործակցության ներկայիս մակարդակը եւ նախանշել համագործակցության հետագա զարգացման հեռանկարները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ