News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2013թ. տվյալներով, Հայաստանը վճարային քարտերի մեքենայություններով զբաղվող հանցագործների թվով աշխարհում երկրորդ տեղում է: Այս մասին գրել է բուլղարական «Standart» պարբերականը, որ տվյալներ է բերել ամերիկյան «Verizon Communication» հեռահաղորդակցային ընկերության զեկույցից:

Հատկաշված հանցագործություններ ամենից շատ իրականացրել էր Բուլղարիայում: Նրան հետեւում են Հայաստանը, Ռումինիան, Բրազիլիան եւ Միացյալ Նահանգները: Համաձայն վիճակագրական տվյալների, անցյալ տարի մեր երկրում 130 նմանատիպ միջադեպ է գրանցվել` մեծ ի մասամբ ավտոլիցքավորման կայանների մոտ տեղակայված բանկոմատների միջոցով:

Կիրառվող մեթոդները PIN-կոդերը շրջանցելու մեջ են կայանում: Դրանք հատկապես խիստ խոցելի են, եթե երկար ժամանակահատվածի ընթացքում չեն փոխվում: Հիշյալ հանցագործությունները մեծ վարպետություն չեն պահանջում: Հարկավոր է ընդամենը քարտի ընթերցման կեղծ սարք տեղադրել բանկոմատում: «Դա հաքերների Սուրբ Գավաթն է, որի միջոցով հնարավոր է կանխիկ միջոցներ ձեռք գցել»,- նշել է կիբերհանցագործությունների հետաքննչական խմբի ղեկավար Բրայան Սարտինը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ