News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 83 տարեկան հասակում վախճանվել է ֆոտոլրագրող, Associated Press տեղեկատվական գործակալության թոշակի անցած միջազգային ֆոտոլրագրող Գարի Քունդաքջյանը: Այդ մասին հաղորդում է «Asbarez» թերթը:

Քունդաքջյանին անվանում էին Մերձավոր Արեւելքի ֆոտոլրագրության հայր: Նա իր կարիերան սկսել է 1952թ.-ին, երբ սկսել է աշխատել Բեյրութի ֆրանսալեզու «L’Orient» թերթի եւ դրա հետ կապված արաբական «Ջարիդա» պարբերականի հետ՝ որպես ֆոտոլրագրող Լիբանանում: Միեւնույն ժամանակ նա արտահաստքիային աշխատակից էր այնպիսի պարբերականների համար, ինչպիսիք են «Magazine»-ը, «Ousbou el-Arabi»-ն, «Time»-ը, «Life»-ը, «Paris Match»-ը, «France-Soir»-ը, «Illustrated London News»-ը, «The Daily Mail»-ը, «The Daily Express»-ը, «The London Times»-ը, «The Guardian»-ը, ինչպես նաեւ Associated Press գործալկալության եւ ֆրանսիական «Dalmas» ու «Keystone» գործակալությունների համար:

Նա Բեյրություն Associated Press-ում սկսել է աշխատել 1966թ.-ից, լուսաբանել է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները՝ ռազմական բանակցություններից մինչեւ թագավորական հարսանիքներ: Լինելով հայ եւ պահպանելով չեզոքությունը մերձարեւելյան կոնֆլիկտներում՝ նա միակ ողջ մնացած ֆոտոլրագրողն էր մյունխենյան օլիմպիադայից հետո: Նա ճանապարհորդել է ԱՄՆ-ի պետքարտուղարներ Հենրի Քիսինջերի եւ Սայրուս Վենսի հետ, ովքեր խաղաղություն էին փորձում հաստատել արաբների ու Իսրայելի միջեւ:

Աղոթող Պողոս VI պապի, փախստական երեխաներին գրկող Յասեր Արաֆաթի, արքա Հուսեինի հարսանիքի նրա լուսանկարները նրան մի քանի մրցանակներ են բերել, տպագրվել են «Life» եւ «Time» ամսագրերում: 2005թ.-ին հարցազրույցներից մեկի ժամանակ Գարի Քունդաքջյանն ասել է. «Իմ ապագան այսօրն է: Ես միշտ տեսախցիկը պարանոցիս մոտ եմ պահելու, նույնիսկ հուղարկավորվելիս: Ես արդյունավետ կարիերա եմ ունեցել, լի բավականությամբ եւ ուրախությամբ: Յուրաքանչյուր օրն առաջվա պես թարմ արկած է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ