News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Դեպի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր ավանդական ջահերով երթի մասնակիցներն այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 18։00-ից Ազատության հրապարակում են։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ պատանեկան միությունների, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները իրենց հետո բերել են Հայաստանի մեծ դրոշը, նաեւ Թուրքիայի դրոշը, որը, ավանդույթի համաձայն, կայրեն 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի ճանապարհին: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ազատության հրապարակում են նաեւ սկաուտական շարժման մասնակիցները, որոնք իրենց հետ բերել են Ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները՝ ի նշան երախտագիտության: Հավաքվածների ձեռքին պաստառներ են «Recognize Armenian Genocide,1.5 mln» գրությամբ։

Նշենք, որ երթի մասնակիցները նաեւ նամակ են հանձնելու նախագահին՝ պահանջելով «ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, համայն հայության պահանջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման եւ ամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի, հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից»:

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ցյուրիխում ստորագրել էին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Երկկողմանի հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները: Սակայն արդեն նույն տարվա դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, թե Անկարան, առանց ղարաբաղյան հակամարտության լուծման, չի վավերացնելու դրանք: 2010թ. ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը, Թուրքիայի առաջադրած նախապայմանների ֆոնին, դադարեցրել էր վավերացման գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ