News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ցեղասպանության 99-ամյա տարելիցին ընդառաջ ավանդական ջահերով երթի մեկնարկից առաջ այսօր՝ ապրիլի 23-ին, ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունների անդամները Ազատության հրապարակում «Հայաստան», «Հատուցում», «Պահանջում ենք» վանկարկումների ներքո այրեցին Թուրքիայի դրոշը, որով էլ սկսվեց ջահերով երթը դեպի «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր։ Երթն առաջնորդող երիտասարդներն իրենց ձեռքին ունեն «Հատուցում, դատապարտում, Ճանաչում» գրությամբ մեծ պաստառ եւ փայտե մեծ խաչ։ Երթի մասնակիցները քայլում են վառված ջահերով ու մոմերով։ Նրանց ուղեկցում են հոգեւորականներ։ Երթն ուղեկցվում է հայրենասիրական երգերով։ (ֆոտոռեպորտաժ)

Նշենք, որ միաժամանակ նմանատիպ ջահերով երթեր են անցկացվում Արցախում եւ Ջավախքում։ Արդեն 15-րդ տարին անընդմեջ ՀՅԴ երիտասարդները ապրիլի 23-ի երեկոյան կազմակերպում են ջահերով երթ՝ հարգանքի տուրք մատուցելով 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին եւ պահանջելով, որ Թուրքիան վերջ տա իր ժխտողական քաղաքականությանը, ճանաչի 1,5 մլն հայերի Ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում, միաժամանակ, կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն ու Թուրքիային ստիպել առերեսվել սեփական պատմությանը։

Ծիծեռնակաբերդի Ճանապարհին երթի մասնակիցները նամակ հանձնեցին նախագահի նստավայր, որով պահանջում են հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009թ. հայ-թուրքական արձանագրություններից: Նամակում, մասնավորապես, ասվում է.

«- Հաշվի առնելով, որ Հայոց Ցեղասպանության 100-րդտարելիցի նախաշեմինթուրքական պետության ժխտողական քաղաքականությունը շարունակավում է, իսկ  հայ-թուրքական արձանագրությունների տակ դեռեւս առկաէ Հայաստանի Հանրապետության ստորագրությունը,

- Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ թուրքական կողմը հրաժարվելէ առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիան պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութուն-Ադրբեջան հակամարտության կարգավորմամբ,

- Նկատի ունենալով«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»եւ«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին»արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին  ՀՀ  նախագահի՝ 2010 թվականի ապրիլի 22-ինհրամանագիրը,

- Հաշվի առնելով 2013 թվականի հունվարի 21-ինՁեր այն հայտարարությունը, համաձայն որի, եթե Թուրքիան մոտ ժամանակներում չվավերացնի փաստաթղթերը,Հայաստանը կարողէվերանայել որոշումը, հանել Ազգային Ժողովի օրակարգից արձանագրությունները, հետ կանչել ստորագրությունը,

- Հիմք ընդունելովՀՀ նախագահի՝ 2011 թվականի հունվարի 17-ինԿիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում արված հայտարարությունը. այն է` «Թուրքիայի հետ հարաբերությունները նույնիսկ փոքր քայլերով հարթելու մեր անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց: Իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններովեւգործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն: Թուրքիան հետ կանգնեց իր պարտավորություններիցեւոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլեւ վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին»,

Պահանջում ենք` Հայոց Ցեղասպանության 100-րդտարելիցի նախաշեմին,  համայն հայության պահաջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանչման ու դատապարտմանեւամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի, հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից»:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ