News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը պաշտոնապես ստանձնել է Շոտլանդիայում Գլազգոյի համալսարանի ռեկտորի պաշտոնը:

Սնոունը տեսակապի միջոցով ելույթ է ունեցել դասախոսների եւ ուսանողների առջեւ՝ շնորհակալություն հայտնելով ռեկտորի պաշտոնում իր ընտրության համար, հաղորդում է BBC-ն:

Նա նաեւ ափսոսանք է հայտնել, որ չի կարող անձամբ մասնակցել արարողությանը՝ պատճառաբանելով Մեծ Բրիտանիա իր մուտքի արգելքով: «Այն, որ ինձ ընտրել են ռեկտոր, խոսում է ուսանողների մոտ այլ կարծիքի մասին»,- ասել է նա:

Ամեն երեք տարին մեկ Գլազգոյի համալսարանում կայանում են նոր ռեկտորի ընտրություններ: Նրա առանցքային պարտականությունների մեջ է մտնում համալսարանի դատարան այցելությունը, աշխատանքը ուսնաողների խորհրդի հետ եւ ուսանողների տարբեր խնդիրներին ղեկավարության ուշադրությունը հրավիրելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ