News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Աջ հատվածի» առաջնորդ Դմիտրի Յարոշը հայտարարել է «Դոնբասս» հատուկ գումարտակի ստեղծման մասին, որի կազմում կլինեն Դոնեցկի մարզի բնակիչներ: Այդ մասին նա հայտնել է Դնեպրոպետրովսկում կայացած ասուլիսում:

«Մենք մեր բոլոր գործողությունները համաձայնեցնում են ՆԳՆ-ի, ՈՒԱԾ-ի եւ Անվտանգության խորհրդի հետ,- նշել է նա:

Յարոշը նաեւ նշել է, թե ակտիվիստներն ու պատրաստված զինյալները պատրաստ են օգնության հասնել հատուկ ծառայություններին, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Ընդ որում, Յարոշը մտավախություն չունի, որ «Աջ հատվածի» անդամների մասնակցությունը ՆԳՆ հատուկ գործողություններին կարող է բախումներ սադրել Դոնբասի բնակիչների հետ: նա նաեւ նշել է, որ իր խումբը տեղափոխվում է Դնեպրոպետրովսկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ