News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Apple» ընկերությունը «Samsung»-ի հետ հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ դատական գործընթացի ժամանակ մրցակիցին մեղադրել է «Google»-ի հետ դավադրության մեջ՝ «iPad»-ի արտադրողի բողոքներից համատեղ պաշտպանվելու համար:

«PСWorld» գործակալության հաղորդագրության համաձայն՝ դատարանում տեսագրություն է ցուցադրվել «Google»-ի եւ «Samsung»-ի նամակագրության մասին, որում քննարկվել են համաձայնության մանրամասները: Մասնավորապես, «Google»-ն առաջարկում էր «Samsung»-ին փոխհատուցել «Apple» -ի հետ դատական երկու գործընթացների հաշիվները: Առաջինը վերաբերում էր «Android» համակարգի ինտերֆեյսում որոնողական մենյուին, մյուսը՝ փոստային Gmail ծրագրին:

«Google»-ի եւ «Samsung»-ի գաղտնի պայմանագիրը կնքվել է դեռ 2012թ.-ին, վստահ է «Apple»-ը:

Դատական հաջորդ նիստը կկայան ապրիլի 25-ին, որի ընթացքում պատասխանողի փաստաբանները պետք է ձեւակերպեն «Apple»-ի դիրքորոշումն այս բողոքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Apple»-ը դատարանում փորձում է «Samsung»-ից 2 միլիարդ դոլար գանձել հեղինակային իրավունքների խախտման համար: Երկու ընկերությունների միջեւ դատական գործընթացը շարունակվում է 2012թ.-ի ապրիլից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ