News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Էոցենի դարաշրջանում Անտարկտիդայի տարածքում տաք եղանակ է եղել, որը կարելի է համեմատել Ֆլորադիայի եւ Քալիֆորնիայի այսօրվա եղանակի հետ: Տարեկան միջին ջերմաստիճանն այնտեղ հավասար էր մոտ 14 աստիճանի, Խաղաղ օվկիանոսի հարավային շրջանում եւ երկրին մոտ հատվածներում տարեկան միջին ջերմաստիճանը հասել է 22 աստիճանի:

Այդ մասին նշվում է ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Նիդերլանդների գիտնականների համատեղ հետազոտության մեջ:

Ինչպես հաղորդվում է, գիտնականներին հաջողվել է ջերմաստիճանի մասին տվյալներ հաստատել  վիճակագրական մոդել ստեղծելու շնորհիվ՝ հիմնված ածխածնի եւ թթվածնի հազվագյուտ իզոտոպերի տվյալների եւ հետազոտվող պատյաններում դրանց քիմիական կապերի վրա:

Աշխատանքի հեղինակների կարծիքով՝ էոցենի դարաշրջանի պայմանները՝ մոտ 40-50 մլն տարի առաջ, երբ մոլորակի մթնոլորտում մեծ էր ածխաթթու գազի պարունակությունը, այդքան էլ ճիշտ կերպով չեն մեկնաբանվում ժամանակակից կլիմայական մոդելներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ