News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից ընտրված սենատոր Բարբարա Բոսքերը պարտավորվել է շարունակել Հայոց ցեղասպանության ամբողջովին ճանաչելու ուղղությամբ տարվող իր աշխատանքը:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է հրապարակվել սենատորի պաշտոնական կայքում, որտեղ սենատորը հիշեցրել է, որ վերջերս միացել էր ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի երկու կուսակցությունների ներկայացուցիչ իր աշխատակիցներին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցող Սենատի թիվ 410 բանաձեւի շուրջ կապակցությամբ անցկացված քվեարկության ժամանակ:

«Հպարտ եմ, որ համահեղինակել եմ թիվ 410 բանաձեւը, որը Օսմանյան կայսրության գործողությունների հետեւանքով 1915-ից մինչեւ 1923 թվականներն ընկած ժամանակահատվածում 1,5 միլիոն հայերի զոհվելու փաստն անվանում է իր իրական անունով՝ ցեղասպանություն», - գրում է սենատորը՝ հավելելով. «Բանաձեւը, բացի այդ, կարգադրում է ԱՄՆ-ի նախագահին երաշխավորելու, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն արտացոլում է մարդու իրավունքների, մարդկության դեմ հանցագործություններին, էթնիկ զտումների եւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող խնդիրների համապատասխան ըմբռնումը»:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը գալիք տարի մոտենալու հետ մեկտեղ վստահեցնում եմ, որ կշարունակեմ աշխատել՝ երաշխավորելու համար, որ այս հրեշավոր հանցագործությանը լիովին ճանաչվի, երբեք չմոռացվի եւ չկրկնվի», - եզրափակել է իր հայտարարությունը ԱՄՆ-ի սենատոր Բարբարա Բոքսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ