News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 1-ից Եգիպտոսը հինգ դոլարով բարձրացնում է զբոսաշրջային վիզաների սակագինը, հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հիշամ Զազուն:

Ըստ նրա` զբոսաշրջիկներն այսուհետ պետք է երկիր մուտք գործելու համար վճարեն  ոչ թե 15 դոլար, այլ`20: Նա վստահ է, որ այս թանկացումը էական չէ եւ չպետք է ազդի երկիր զբոսաշրջիկների հոսքի վրա: 

Տվյալ քայլն անսպասելի չէր: Դեռեւս մեկ տարի առաջ Եգիպտոսի իշխանությունները հայտարարել էին, որ երկիր մտնելու թույլտվության արժեքը մտադիր են բարձրացնել մինչեւ 20 դոլարի, որպեսզի «միավորեն արտասահմանում Եգիպտոսի հյուպատոսություններում եւ երկիր մուտք գործելիս`անմիջապես սահմանին, վիզաներ տրամադրելու համակարգը»:
«Ամեն դեպքում, մեր վիզաները նախկինի պես մնում են աշխարհում ամենաէժանը», — կարծում է Հիշամ Զազուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ