News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Պետդեպը «ծիծաղաշարժ» է անվանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ  Լավրովի մեղադրանքները, ըստ որոնց` Ուկրաինայում քաղաքական խռովությունների հետեւում կանգնած է ԱՄՆ-ն:  

«Հարցազրույցում նրա արած բազմաթիվ հայտարարությունները ծիծաղելի են եւ անհիմն», – հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին` մեկնաբանելով Russia Today հեռուստաալիքի հարցազրույցը Լավրովի հետ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: 

Պսակին ասել է. «Հայտարարություններից մեկում խոսքն այն մասին էր, որ ԱՄՆ-ն ինչ-որ կերպ կապված է Ուկրաինայի իրականացրած հակաահաբեկչական գործողությունների հետ… կամ էլ, որ մենք «ղեկավարում ենք այդ շոուն» կամ ֆինանսավորում այն: Ես այդ բոլոր հայտարարությունները ծիծաղելի եմ համարում»:

Ապրիլի 23-ին Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել էր Ուկրաինայի իրադարձություններին ուղղակի միջամտելու մեջ, նշելով, իր կարծիքով`  «ամերիկացիներն անմիջականորեն  ղեկավարոմ են այդ շոուն»:

Նախարարի հայտարարությունները հնչել էին Կիեւից ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի մեկնելու հենց հաջորդ օրը, որը Կիեւի իշխանություններին խոստացել էր ԱՄՆ-ի աջակցությունը երկրի միավորման գործում եւ հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք քաղաքական, տնտեսական եւ ռազմական օգնության նոր փաթեթի մասին` 58 միլիոն դոլարի չափով:

Լավրով. Միացյալ Նահանգներն Ուկրաինայում շոու են ղեկավարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ