News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ վերջին երկու տարիների ընթացքում «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տեղադրած արագաչափերի միջոցով քաղաքացիներն ընդհանուր առմամբ տուգանվել են մոտ 11 մլրդ դրամով։
Օրական 15 մլն դրամը, համաձայնեք, վատ բիզնես չէ։ Ընդ որում՝ այդ գումարի կեսից ավելին մտնում է ուղիղ հասարակությանն անհայտ ինչ-որ ընկերության սեփականատերերի գրպանը, իսկ ընկերության տնօրենը չի կարող ասել նույնիսկ, թե որքան է իր աշխատավարձը։ Զավեշտն այն է, սակայն, որ իշխանությունները կրծքով են պաշտպանում պատահաբար նման հաջողակ բիզնեսի տեր դարձած ընկերությանը, ներկայացնում որպես ազգի փրկիչներ (իբր նրանց շնորհիվ մահվան ելքով վթարների թիվը նվազել է) եւ նույնիսկ հայտարարում, թե այդ ընկերությունը Հայաստանում ռիսկային գործունեություն է ծավալում։ Այս վերջին պնդումն, ի դեպ, համապատասխանում է իրականությանը՝ նրանց գործունեությունն իսկապես ռիսկային է։ Վտանգ կա, որ ժողովուրդն այդ ընկերության իրական սեփականատերերին որտեղ բռնի՝ առողջության երկարատեւ քայքայման հանգեցնող գործողությունների է ենթարկելու»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ