News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վաղ առավոտից սկսվել է այցելությունը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, որն ամենամյա ուխտագնացություն է դարձել ամբողջ աշխարհի հայերի համար։ Այստեղ հարգանքի տուրք են մատուցում 1915թ. Օսմանյան Կայսրությունում հայերի բնաջնջման ծրագրի 1.5 մլն զոհերի հիշատակին ու ծաղիկ դնում նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Ծիծեռնակաբերդի ճանապարհը, ինչպես ամեն տարի, մարդաշատ է։

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի ներսում՝ անմար կրակի մոտ, գիշերը հերթապահել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միության երիտասարդները, որոնք նախօրեին, ավանդույթի համաձայն, ջահերով երթ էին կազմակերպել դեպի հուշահամալիր։

Հիշեցնենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի նկատմամբ hայերի ցուցաբերած համակրանքն  օգտագործեցին որպես պատրվակ` ողջ հայ բնակչությանը երկրի ներքին թշնամի հայտարարելու համար: 1915 -1923թթ. իրադարձությունները շատ պատմաբանների կողմից գնահատվել են որպես պետության աջակցությամբ իրագործված զանգվածային սպանություն` ցեղասպանություն:  Հայաստանում հայտարարում են, որ սպանվել է ավելի քան  1,5 մլն մարդ:  Անցած դարասկզբին դա կազմում էր ողջ հայության կեսը:

Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965թ-ին,  որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ:  Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ