News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նիգերիայի նախագահի օգնական Դոյնի Օկուպեն միջազգային հանրությանը կոչ է արել օգնել  «Բոքո Հարամի» իսլամիստների դեմ պայքարի հարցում։

Ըստ նրա՝ նախադեպ արդեն եղել էր, երբ Ֆրանսիան Մալիի կառավարությանը նախորդ տարի  օգնել էր ապստամբներին ճնշելիս։

Օկուպեն կողմ է հարեւան երկրների՝ Չադի, Նիգերի եւ Կամերունի հետ սերտ համագործակցությանը, որոնց տարածքներում եւս գործում է  «Բոքո Հարամը», հայտնում է «Ռասբալտը»՝ վկայակոչելով BBC-ն։

Չնայած երկրի հյուսիսային երեք նահանգներում հայտարարված արտակարգ դրության, նիգերիացի զինծառայողներին չի հաջողվել կանխել իսլամիստների գործունեությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ