News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաեւ նախագահ Աբդուլլահ Գյուլի ու ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի կոչերն ընդամենը ժամանակ շահելու առիթ են, ոչ ավելին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության հետ կապված Էրդողանի հայտարարությանը:

Նրա խոսքով՝ ինչպես մի շարք եվրոպական երկրներում, որտեղ կատարվել են ցեղասպանություններ, կարողացան իրենց մեջ ուժ գտնել եւ ընդունել, որ այդպիսի ողբերգական իրադարձություններ են եղել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, այնպես էլ Թուրքիան պետք է ճանաչի 1915-ին հայ ժողովրդի նկատմամբ իրագործած ցեղասպանությունը:

«Մենք ոչ մեկին ոչինչ չենք խնդրում, մենք միայն ցանկանում ենք, որ վերականգնվի պատմական ճշմարտությունը: Ժխտման քաղաքականությունը տեղ չունի աշխարհում ընթացող նոր եւ զարգացող գործընթացների շարքում: Թուրքիան ինքն էլ հասկանում է, որ, ելնելով այդ գործընթացներից, միայնակ է մնում»,-նշել է Սահակյանը՝ ընդգծելով, որ եթե թուրքական պետությունը չկարողանա հաշվի նստել Հայոց ցեղասպանության փաստի հետ, որքան էլ նրա տնտեսական շահերը կապված լինեն մի շարք երկրների հետ, այդուհանդերձ, կգա օրը, երբ Թուրքիան պատասխան կտա իր արածների համար:

Պատգամավորը արձանագրել է, որ ողջ աշխարհը գիտի, թե ինչ է տեղի ունեցել հանցագործությունը հայ ժողովրդի նկատմամբ, Օսմանյան Թուրքիայում:

«ոմտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնանալու է այդ իրադարձության վրա: Շատ եվրոպական երկրներում շնորհիվ մեր հայրենակիցների հուշարձաններ են բացվում, միջոցառումներ անցկացվում, եւ թուրք ղեկավարները պետք են հակազդեն այդ բոլոր քայլերին»,-նկատել է Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-ամյակի նախօրեին Թուրքիայի հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկել է «1915թ.-ի իրադարձությունների մասին հայտարարությամբ»: «Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել: Սակայն չի կարող ընդունելի լինել 1915-ի իրադարձությունները Թուրքիայի դեմ որպես պատճառ օգտագործելը եւ դարձնել այն քաղաքական հակամարտություն։ Այսօր աշխարհում անընդունելի է պատմությունից նոր կռիվների առիթ տվող իրադարձություններից դասեր քաղելը եւ մեր համատեղ ապագայի կառուցման տեսանկյունից էլ օգտակար չէ»,- նշել է Թուրքիայի վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ