News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ապրիլի 24-ի առավոտյան այցելել են «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին (ֆոտոռեպորտաժ

Պետության ղեկավարին ուղեկցում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, նախարարներ, պաշտոնյաներ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն սգո աղոթք է ընթերցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Օսմանյան Թուրքիայի իրականացրած նախճիրի զոհ էր դարձել ավելի քան մեկուկես միլիոն հայ։  Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բլուր են  ուղեւորվում հազարավոր մարդիկ, դիվանագիտական կորպուսի, սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր եւ հայաստանցիներ։

1915թ. ապրիլի 24-ին  Կոստանդնուպոլսում ձերբակալվել եւ մահպատժի էր ենթարկվել հայ ողջ մտավորականությունը։ Այդ օրը դարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են Ուրուգվայը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Արգենտինան, Կանադան, Վատիկանը, Լիբանանը, Չիլին, Շվեդիան եւ մի շարք այլ պետություններ:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են  նաեւ ԱՄՆ-ի 50 նահանգներից 44-ը` ապրիլի 24-ը հայտարարելով Հայոց ցեղասպանության հիշատակի օր, նույնպիսի որոշում են կայացրել նաեւ Ուելսը, Շոտլանդիան, Իռլանդիան եւ Ավստրալիան: Ռուսաստանը երկու անգամ Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարություն է ընդունել: Ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովրդին ուղերձով դիմում է ԱՄՆ-ի նախագահը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ