News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը նաեւ միջազգային ասպարեզում՝ ամեն անգամ մեր ժողովրդի դեմ մոգոնելով նորանոր դավեր: Այդ մասին ասվում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության հայտարարության մեջ:

«Այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է մարդկության պատմության ամենազազրելի հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Մեկ եւ կես միլիոն հայեր զոհ գնացին Թուրքիա պետության յաթաղանին միայն եւ միայն իրենց ազգային պատկանելության պատճառով: Թուրքիան սպանեց մեր հայրենակիցներին, ունեզրկեց եւ հայրենազուրկ դարձրեց միլիոնավոր հայորդիների: Չնայած իրականացրած նախադեպը չունեցող  հանցագործությանը, ժամանակակից Թուրքիան՝ իբրեւ Օսմանյան կայսրության անմիջական իրավահաջորդ, չի ընդունում տեղի ունեցածը, ավելին, շրջափակման մեջ է պահում Հայաստանը, մշտապես սպառնալիք հանդիսանում մեր երկրի անվտանգությանը: Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը նաեւ միջազգային ասպարեզում՝ ամեն անգամ մեր ժողովրդի դեմ մոգոնելով նորանոր դավեր:

Այս իրավիճակում, սակայն, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, որ 127 տարի ի վեր պայքարում է Թուրքիայի հայահալած քաղաքականության դեմ, վստահ է, որ վաղ թե ուշ պաշտոնական Անկարան առերեսվելու է իր իսկ պատմության հետ, դատապարտելու եւ հատուցելու է իր նախնիների կատարած բոլոր հանցանքների համար:

ՍԴՀԿ-ն վերահաստատում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են փոխվել միայն այն պարագայում, երբ Թուրքիան ընդունի ցեղասպանության անժխտելի փաստն ու պատասխան տա բոլոր զազրելի արարքների համար: Հակառակ պարագայում, բովանդակ աշխարհով մեկ Հայ Դատը շարունակվելու է մինչեւ հաղթական ավարտ»,- ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ