News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Արտեմովսկի զորամասի վրա զինված խումբ է հարձակվել, որոնց թվաքանակը կազմել է 100 մարդ: Հարձակվողները կրակ են բացել ինքնաձիգներից, ականանետերից եւ ակտիվորեն ձեռքի նռնակներ են կիրառել:

«Ապրիլի  23-ի լույս 24-ի գիշերը 100 անհայտ անձինք զինված հարձակում են գործել Դոնեցկի մարզի Արտեմովսկ քաղաքի զորամասի վրա: Հարձակվողները կրակ են բացել ինքնաձիգներից, ականանետերից եւ ակտիվորեն ձեռքի բեկորային նռնակներ են կիրառել: Հարձակումը հետ մղելու ընթացքում վիրավորվել է Ուկրաինայի զինված ուժերի մեկ զինծառայող, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Շնորհիվ հարձակումը հետ մղող ստորաբաժանումների հրամանատարության հմուտ գործողությունների, որոնք ահազանգից հետո շրջանաձեւ պաշտպանության են անցել, զորամասի օբյեկտները գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ:

Ուկրաինայի ՊՆ ղեկավարությունը եւ Զինված ուժերի գլխավոր շտաբը հերթական անգամ կոչ է անում քաղաքացիներին չմասնակցել հակաիրավական գործողություններին, որի նպատակը զինված անջատողականների գործողություններին աջակցելն է ՈՒկրաինայի արեւելյան շրջաններում»,-նշել են Ուկրաինայի ՊՆ-ում:
Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը նշել է, որ հակաահաբեկչական գործողությունների իրականացման շրջանակներում, զինվորականներն իրավունք ունեն օրենսդրությամբ եւ Ուկրաինայի Զինված ուժերի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում զենք կիրառել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ