News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պրահայում ապրիլի 24-ին  մեկնարկում է «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը, որին կմասնակցեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին, Վրաստանի նախագահ Գեորգի Մերաբիշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ինչպես նաեւ Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:

Հանդիպմանը կմասնակցեն նաեւ ԵՄ որոշ երկրների ՝ Չեխիայի, Ավստրիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի նախագահները, ինչպես նաեւ Շվեդիայի փոխվարչապետ եւ ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեան Ֆյուլեն:

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հյուրերին կընդունի պաշտոնական պետական նստավայրում՝ Պրահայի ամրոցում:

Հանդիպման մասնակիցներին ուղղված խոսքում Չեխիայի ղեկավարը նշել է, որ Ուկրաինայում դեպքերը դրամատիկ են զարգանում, ուստի Ուկրաինայի թեման գագաթաժողովում հիմնականներից կլինի:

 «Չեխիան ամեն կերպ կաջակցի Վրաստանին ու Մոլդովային ԵՄ-ի հետ սերտացման հարցում: Դա վերաբերում է նաեւ Ուկրաինայի եւ ԵՄ-ի մերձեցմանը եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի հետ համագործակցությանն աջակցմանը», - ասված է Զեմանի խոսքում:

Չեխիայի նախագահը հույս է հայտնել, որ հանդիպումը կընթանա բարեկամական եւ կառուցողական մթնոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ