News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նորաստեղծ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Ստամբուլի Շիշլիի գրասենյակի կողմից ապրիլի 23-ի երեկոյան Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված երթ է կազմակերպվել:

Թուրքական Mynet.com կայքի փոխանցմամբ՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Շիշլիի գրասնեյակի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթի ընթացքում մասնակիցները պարզել են պաստառներ. Մի մոռացիր Հայոց ցեղասպանությունը գրություններով:

Երթի սկզբում մասնակիցները հավաքվել են Շիշլիի Փանգալթը անունը կրող մետրոյի կայարանի մոտ, մոմ վառել, մեխակներ դրել եւ սկսել երթը հայկական երաժշտության ներքո:

Երթն ավարտվել է Քուրթուլուշ թաղամասում, որտեղ մասնակիցներն հանդես են եկել հայտարարությամբ՝ քննադատելով իշխանությունների ժխտողական քաղաքականությունը:Նշենք, որ ապրիլի 24-ին Թուրքիայի մի շարք քաղաքներում նախատեսված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումներ:

Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ