News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Երկնագույն հոսք» գազատարը չպետք է «Հարավային հոսքի» մրցակից համարել, թեեւ երկու խողովակաշարներն էր պետք է ռուսական գազ տրամադրեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ստամբուլի մշակույթի համալսարանի արտաքին տնտեսական կապերի հարցերով փորձագետ Չաղլա Գյուլ Եսեւին՝ մեկնաբանելով «Երկնագույն հոսք» գազատարի հզորությունը տարեկան 16-ից 19 մլրդ խմ ավելացնելու որոշումը:

Հիշեցնենք, որ այդ հնարավորության վերամշակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլի 21-ին՝ «Գազպրոմ էքպորտի» ղեկավար Ալեքսանդր Մեդվեդեւի եւ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի հանդիպման ժամանակ: Դեռեւս 2011-ին «Երկնագույն հոսք» գազատարի ջրի տակ գտնվողն հատվածի թողունակությունը 20 տոկոսով ավելացնելու սերտիֆիկատ է ստացել:

Թեեւ «Երկնագույն հոսքը» գործում է 2003-ից, նրա երկրորդ հերթի շինարարությունը հետաձգվել է: Հնարավոր երթուղիներից մեկը ներառում էր Հարավ-արեւելյան Եվրոպա գնացող գազատարի շարունակությունը: Այդուհանդերձ, նախագիծը հետաձգված է:

Ինչ վերաբերում է «Հարավային հոսք»-ին, որն այլընտրանքային ուղի է ռուսական գազի համար դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ուկրաինան (Սեւ ծովով եւ Բուլղարիայով), ապա նրա բաժնետերերը, բացի «Գազպրոմ»-ից, մնում են գերմանական «Wintershall»-ը, ֆրանսիական «EDF»-ն եւ իտալական «Eni»-ն:

«Թուրքիան կախված է ռուսական գազից մոտ 60 տոկոսով, Եվրոպան՝ 30 տոկոսով: Իհարկե, Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ բարդություններ են ծագել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, բայց էներգետիկ համաձայնագրերը կարճ ժամանակում անհրան է փոխել, թեեւ ԵՄ-ն նոր հուսալի գործընկերներ է փնտրում: «Հարավային հոսք»-ի շրջանակներում կնքված համաձայնագրերը դեռեւս մինչեւ վերջ չեն հասցվել, այդուհանդերձ, Ռուսաստանը դուրս չի մղվի էներգետիկ խաղից»,-ընդգծել է Չաղլա Գյուլ Եսեւին:

Նա հիշեցրել է, որ Թուրքիան դեր է խաղում նաեւ «Հարավային հոսք»-ում, քանի որ 2011-ի դեկտեմբերին թույլ է տվել, որպեսզի այն անցնի իր տարածքով: Գազատարի հզորությունը նախատեսված է տարեկան 63 մլրդ խմ: Ռուսաստանի հետ պայմանագրի շնորհիվ, Թուրքիան ռուսական գազը զեղչով է ստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ