News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության ազդեցությունը Հայաստանի կենցաղային տեխնիկայի շուկայի վրա մնում է ոչ հստակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Samsung Electronics» ընկերության կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանը:

«Չեմ կարծում, որ կարող են մեծ փոփոխություններ կատարվել ներկա իրավիճակի համեմատությամբ: Այսպես, թե այնպես, Ռուսաստանում մենք հեռուստացույցի եւ այլ տեխնիկայի արտադրություն ունենք, ուստի կարող ենք մտածել, թե ինչ շահ կարող ենք ստանալ նոր ստեղվող իրավիճակում: Այդուհանդերձ, դեռեւս պատրաստ չենք հստակ խոսել շուկայի համար ուժեղ ու թույլ կողմերի հարաբերակցության մասին»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամակցությունից հետո, Ռուսաստանը ընդունել է որոշ տեխնիկական ապրանքների համար մաքսատուրքերի նվազեցման գրաֆիկը: 2013-ի հունվարի 1-ից զրոյացվել է բջջային հեռախոսների մաքսատուրքը: Համակարգիչների մաքսատուրքը 2015-ից կնվազի՝ 10 տոկոսից հասնելով 9 տոկոսի: Միկրոալիքային վառարանի մաքսատուրքը 2017-ից 20 տոկոսից կնվազի 10 տոկոսի, փոշեկուլի մաքսատուրքը՝ 15 տոկոսից կնվազի 9 տոկոսի (2015-ից):

Մաքսային միությունում միասնական մաքսատուրքերը պրակտիկայում կապվում են հենց ռուսական մաքսատուրքերի հետ:

Նշենք, որ Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցությունը սպասվում է այս տարվա մայիսի վերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ