News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները Ուկրաինան որպես քաղաքական խաղի զինվորիկ են օգտագործում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով համաշխարհային համալսարանական համաժողովին:

«Եվրոպական ռազմա-քաղաքական ոլորտի դեռեւս իրենց լուծումը չգտած առանցքային խնդիրները, դրան գումարած` համառ հայտարարություններն առ այն, թե դեռեւս նորանոր երկրներ, այդ թվում` ԽՍՀՄ նախկին հանրապետությունները, պետք  է անպայման Հյուսիսատլանտյան դաշինքին ընդգրկվեն, վերջին ամիսներին կաթիլ առ կաթիլ իրենց անդրադարձն են ունեցել Ուկրաինայում ստեղծված իրադրությանը, որտեղ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, եկեք իրերին իրենց անունը տանք, մանավանդ որ գիտնականների շրջանակում ենք եւ դիվանագիտական նրբությունների կարիք չկա, փորձում էին հերթական գունավոր հեղափոխությունը` ռեժիմի ոչ սահմանադրական փոփոխման օպերացիա իրականացնել»,- նշել է նախարարը:

«Քչերն են արդեն կասկածում, որ խոսքն այստեղ ոչ միայն Ուկրաինայի մասին է: Այդ երկիրը փորձում են որպես քաղաքական խաղի զինվորիկ օգտագործել»,- ընդգծել է նա, հավելելով, որ Ուկրաինան պետք է ոչ թե որպես գեոքաղաքական հակամարտության դաշտ, այլ միակցող օղակ ծառայի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Բոլորը չէ, որ համապատասխան դասերն են քաղել «սառը պատերազմից»: Հակառակ ամենաբարձր մակարդակներով ընդունված հայտարարագրերի, մինչ այժմ էլ եվրոպական մայրցամաքում չի հաջողվել անվտանգության եւ կայունության  համընդհանուր տարածքի ձեւավորման հարցում առաջընթաց գրանցել»,-արձանագրել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: «Փոխարենը մեր արեւմտյան գործընկերները, ամենից առաջ` ԱՄՆ-ն, փորձում են իրենց «սառը պատերազմում» հաղթող ձեւացնել եւ ենթադրել, որ եվրոպական հարցերում կարելի է հաշվի չնստել Ռուսաստանի հետ եւ մեր երկրի շահերին ուղիղ հակոտնյա քայլեր ձեռնարկել»,- ամփոփել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ