News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը վստահ է՝ ապրիլի  24-ի առթիվ  ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի սպասվող հայտարարությունը կլինի ծանրակշիռ: Դիվանագետն իր կարծիքը հայտնել է «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ընթացքում, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Ըստ դեսպանի՝ նախագահ Օբաման մի քանի ժամից հայտարարություն կանի «օրվա առիթով»: «Նա կհարգի Օսմանյան Թուրքիայի գոյության վերջին տարիների ջարդերի 1,5 մլն զոհերի հիշատակը: Ես վստահ եմ, որ նա կդատապարտի  այդ դեպքերը՝ որպես 20-րդ դարի վատագույն վայրագություններ եւ կճանաչի 1915-1923թթ. փաստերը: Հայտարարությունը կլինի ծանրակշիռ», - վստահ է դեսպանը: Ուշագրավն այն է, որ դիվանագետն այդպես էլ չարտասանեց «ցեղասպանություն» բառը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ