News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ ժողովուրդը թուրքական պետությունից ոչ թե ցավակցություն եւ բարոյախոսություն է  սպասում, այլ Հայոց ցեղասպանության ճանաչում եւ հատուցում: Այդ մասին հայտնել է Մեծի տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինը: Նրա հայտարարությունը զետեղված է կաթողիկոսարանի Facebook-յան էջում գրել է:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձում՝ Արամ Ա-ն նշել է. «Քիչ առաջ կարդացինք ապրիլի 24-ի առթիվ Թուրքիայի վարչապետի «պատգամը»՝ ուղղված հայությանը: Արդարեւ, պատմական դեպքերի չարափոխությունը չի կարող հաղթահարել պատմության արհեքելի ճշմարտությունը: Այն, ինչ տեղի ունեցավ 1915թ. Թուրքիայում, ցեղասպանության հայ ժողովրդի դեմ՝ բառի իրավական եւ քաղաքական հասկացողությամբ, Ցեղասպանություն՝ կազմակերպված եւ իրագործված քո նախահայրերի՝ Թալեաթ եւ Էնվեր փաշաների կողմից: Հետեւաբար, հայ ժողովուրդը թուրքական պետությունից ոչ թե ցավակցություն եւ բարոյախոսություն է  սպասում, այլ Հայոց ցեղասպանության ճանաչում եւ հատուցում»,- ասվումէ  կաթողիկոսի ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ