News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իրենց իշխանության ժամանակ մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարգավորվի:

Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանից դուրս գալու ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցին:

Թուրքիայի վարչապետը նշել է, թե իրենց համար Ղարաբաղի հարցն առաջնային թեմա է եւ իրենց իշխանության ժամանակ առանց այդ հարցը լուծվելու իրենք չեն կարող «այո» ասել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: «Այնտեղ լուրջ անարդարություն կա: Անհրաժեշտ է լուծել Ղարաբաղի հարցը»,-ասել է Էրդողանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ