News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ոստիկանությունը այսօր՝ ապրիլի 24-ի առավոտյան ռուսամետ ակտիվիստներից ազատել է Դոնեցկի մարզի Մարիուպոլի քաղաքային խորհրդի շենքը, որոնք այն իրենց հսկողության տակ էին պահում ապրիլի 13-ից, հաղորդում է «Նովոստի Դոնբասա» ինտերնետը-պարբերականը՝ վկայակոչելով, այսպես կոչված, «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ներկայացուցիչներին:

«Քաղաքային խորհուրդը հետ վերցրին: Խիստ միջոցներ են կիրառվել, կան վիրավորները: շենքում բարիկադավորվել են անհայտ անձինք: Շենքը շրջափակվել է: ՆԳ գլխավոր վարչությունում տեսել են ոստիկանական համազգեստով մարդկանց, անգամ գնդացիրով»,-ասել են «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ներկայացուցիչները:

Հաղորդվում է, որ գրոհայինները քաղաքային խորհրդի շենքը կորցրել են Օդեսայի եւ Դնեպրոպետրովսկի սխեմայով: «Իբր նրանց շարքերում մարդիկ են ներդրվել, որոնք իրենց առաջնորդ են հռչակել, ապա հանձնվել են»,-նշում է լրատվամիջոցը:

Ներկայումս ՆԳ ներքին զորքերը ներկայացուցիչները զինված են եւ լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ քաղաքային խորհրդի շենքին: Միաժամանակ շենքին են մոտենում քաղաքային խորհրդի աշխատակիցներ եւ ցուցարարներ: Նրանք մի քանի տասնյակ են:

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Մարիուպոլի քաղաքային խորհրդի ազատման գործողությունն իրականացվել է առանց զոհերի:
«Մարիուպոլի քաղաքապետարանն ազատվել է նորմալ աշխատանքի համար: ՆԳՆ-ն նորմալ աշխատանքային գործընթացի սկսելու համար քայլեր է ձեռնարկում: Քաղաքային խորհուրդը հսկողության տակ է… Այս դեպքում՝ ամեն ինչ անցավ առանց զոհերի: Դա ճիշտ է եւ լավ: Քաղաքում իրավիճակի նորմալացման գործընթացը շարունակվում է»,-Facekoob-ի իր էջում գրել է Ավակովն ու հավելել. «Ինչպես ասել ենք նախկինում. Այլախոհներին՝ երկխոսություն ու դիսկուրս, ահաբեկիչներին՝ խիստ պատասխան, ընդհուպ մինչեւ ոչնչացում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ