News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոտ ապագայում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն, եթե այդ երկիրը չիրականացնի ժնեւյան համաձայնության պայմանները: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

Մոսկվան դեռ կարող է խուսափել նոր պատժամիջոցներից, ասել է ամերիկյան առաջնորդը, նույն պահին էլ խոստովանելով, թե առայժմ ռուսական կողմի` այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մտադրության նախանշաններ չի տեսնում:

Օբամայի խոսքով, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն «արդեն ճանապարհին են»:

ԱՄՆ նախագահը հիշյալ հայտարարություններն արել է Տոկիոյում` Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ